News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 01
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդարանը բաց նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որով կոչ է արել նրան դադարեցնել հետապնդել երկրի ընդդիմությանը։

«Օգոստոսի 19-ին իշխանությունները պաշտոններից հեռացրին Դիարբեքիր  (Ադնան Սելջուք Միզրաքլի), Մարդին (Սհմեթ Թյուրք) եւ Վան (Բեդիա Օզգեքցե Էրթան) քաղաքների քաղաքապետերին եւ նրանց փոխարինեցին կառավարության նշանակած նահանգապետերով։  Ընտրված պաշտոնական անձինք մեղադրվում են ահաբեկչական քարոզչություն տարածելու եւ ահաբեկչությանը ֆինանսավորելու մեջ։ Դրանք կեղծ մեղադրանքներ են։ Մինչեւ այժմ իշխանություններն իրենց հայտարարությունների որեւէ վկայություն չեն ներկայացրել»,- ասվում է Եվրախորհրդարանի նամակում։

Ինչպես նշվում է նամակում, թվում է, թե այդ մեղադրանքները քաղաքապետերի հանդեպ, որոնք ներկայացնում են թուրքական ընդդիմությունը, առաջադրվել են այն պատճառով, որ թուրքական կառավարությունը չի ցանկանում ընդունել տեղական ընտրությունների արդյունքները, որոնցով վերոնշյալ քաղաքներում հաղթել է Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունը։

«Արդեն այդ նահանգներում ընտրարշավի ժամանակ, որոնք հիմնականում բնակեցված են քրդերով, կային նշաններն այն բանի, որ նախագահ Էրդողանը չի ընդունի Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության հնարավոր հաջողությունը։ Մենք՝ Եվրախորհրդարանի անդամներս, դիմում ենք Ձեզ, որ չափազանց մտահոգ ենք վերջին իրադարձությունների առիթով»-, նշվում է դիմումում։

«Մենք՝ Եվրոպական խորհրդարանի տարբեր կուսակցությունների եւ քաղաքական խմբերի ներկայացուցիչներս, ամուր կանգնած ենք  դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում եւ ցանկանում ենք մեր համերաշխությունը հայտնել Թուրքիայում բռնաճնշումներից տուժած գործընկերներին։ Մենք կոչ ենք անում Ձեզ, թուրքական կառավարություն, դադարեցնել բռնաճնշումները Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության եւ Քրդական աշխատավորական կուսակցության անդամների հանդեպ, ընդունել տեղական ընտրությունների արդյունքները եւ ձեռնպահ մնալ հերթական բռնաճնշումներից  Թուրքիայում ընդդիմության հանդեպ»,- ընդգծվում է Եվրախորհրդարանի նամակում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շոլց․ Ղազախստանը Գերմանիայի կարևոր գործընկերն է հում նավթի մատակարարման հարցում
Ստորագրվել են կարևոր առևտրային պայմանագրեր Siemens, Siemens Energy, Deutsche Bahn, Linde Group և այլ ընկերությունների հետ
ԵՄ-ն և դրա անդամ երկրները պատրաստ են հավելյալ մարդասիրական օգնություն ցուցաբերել արցախահայությանը
Մարդիկ լքում են իրենց տները Լեռնային Ղարաբաղում...
Պետք է շատ պատասխաններ տրվեն մինչև Ուկրաինայի հարցով ԵՄ անդամակցության բանակցությունները. Հունգարիայի վարչապետ
Ավելի վաղ Օրբանը խորհրդարանին ասել էր, որ Հունգարիան չի աջակցի Ուկրաինային...
Լեհաստանը չի հանի իր վետոն ԵՄ միգրացիոն համաձայնագրի վրայից. վարչապետ
ԵՄ երկրները փորձում են համաձայնության գալ ապաստան հայցողների բաշխման համակարգի շուրջ...
Այս տարի կոռուպցիոն դեպքերի բացահայտման արդյունավետությունը զգալիորեն բարձրացել է. Սասուն Խաչատրյանը՝ ԵՄ դեսպանին
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հանդիպել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ
Ադրբեջանից Եվրոպա գազի մատակարարումները կրկնապատկելու պլանները դադարեցվել են. Eurasianet
Անցած տարի Ադրբեջանի հետ համաձայնեցված պլանները դադարեցվել են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ