News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեում շաբաթ օրը նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեի պաշտոնական հուղարկավորության ժամանակ նրան հիշում էին որպես խորհրդանիշի, սկզբունքային առաջնորդի եւ ինտելեկտուալ հսկայի, գրում է Reuters-ը։

Մուգաբեն 37 տարի ղեկավարել է Զիմբաբվեն՝ երկրի անկախացումից մինչեւ 2017թ․ նոյեմբերը, երբ նրան պաշտոնանկ արեց բանակը։ Մինչ այդ ժամանակ Մուգաբեին ե՛ւ հայրենիքում, ե՛ւ արտասահմանում գնահատում էին որպես իշխանությանը կառչած ավտոկրատի, որի պատճառով ձեւավորվել էին, այսպես կոչված, «մահվան խմբեր», կեղծվում էին ընտրությունները եւ քայքայվում էր տնտեսությունը։

Ռոբերտ Մուգաբեն սեպտեմբերի 6-ին 95 տարեկան հասակում մահացել էր սինգապուրյան հիվանդանոցում, հեռու իր հայրենիքից, որը բզկտվում է իշխող կուսակցության  եւ ընդդիմության կողմից։

Ինչպես նախկինում հայտնել էր Մուգաբեի զարմիկը, նախկին նախագահի աճյունը երկրի մայրաքաղաքում 30 օր կդրվի ազգային հերոսների Ակր գերեզմանի դամբարանում։

Մուգաբեի հիշատակին ելույթ է ունեցել պետության գործող ղեկավար Էմերսոն Մնանգագվան։ Իր խոսքում նա, մասնավորապես, պաշտպանել է աֆրիկացիներին եւ կոչ է արել Արեւմուտքին հանել Զիմբաբվեի հանդեպ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին Մուգաբեի կառավարման օրոք։

Գործակալությունը պատմել է, որ տհաճ միջադեպ է տեղի ունեցել նախկին նախագահի հուղարկավորության ժամանակ՝ թափորը սուլել է ՀԱՀ գործող նախագահ Սիրիլ Ռամաֆոսային՝ կապված երկրում քսենոֆոբ ալիքի բարձրացման հետ, որը վրդովմունք է առաջացրել ողջ Աֆրիկայում։

Թաղման կազմակերպիչը ստիպված նրան խոսք է տվել։ «Ես կանգնած եմ ձեր առջեւ, որպես ձեր աֆրիկացի ընկեր, որպեսզի իմ վրդովմունքը հայտնեմ եւ ներողություն խնդրեմ այն բանի համար, ինչ կատարվել է մեր երկրում»,- հայտարարել է Ռամաֆոսան։

Նշվում է, որ Մուգաբեի թաղմանը, բացի ՀԱՀ նախագահից, ներկա են եղել նաեւ Հասարակածային Գվինեայի եւ Կոնգոյի նախագահները, իսկ Մուգաբեին սատարող մյուս երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ Կուբան, ներկայացրել են այլ պաշտոնատար անձինք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ