News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ եւ Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի ողբերգական ահաբեկչությունների կազմակերպիչ Ուսամա բեն Լադենի որդի Համզան ոչնչացված է, հայտնում է Fox News-ը։

Շաբաթ օրը Սպիտակ տանը հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ահաբեկչությունների 18-րդ տարելիցից 3 օր անց Համզան, որը «Ալ Քաիդա»-ի առաջնորդներից էր, ԱՄՆ-ի հակաահաբեկչական գործողության արդյունքում ոչնչացվել է Աֆղանստանում կամ Պակիստանում։

«Համզա բեն Լադենի կորուստը ոչ միայն «Ալ քաիդա»-ին զրկում է կարեւոր առաջնորդական հմտություններից եւ նրա հոր հետ խորհրդանշական կապից, այլեւ խափանում է խմբավորման օպերատիվ գործունեությունը»,- նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

«Համզա բեն Լադենը պատասխանատվություն էր կրում ահաբեկչությունների պլանավորման եւ տարատեսակ ահաբեկչական խմբավորումների հետ կապի համար»,- ասվում է փաստաթղթում։

Ընդ որում, ինչպես հայտնում է հեռուստաալիքը, տվյալ պահին դեռեւս պարզ չէ, թե երբ է կոնկրետ անցկացվել հատուկ գործողությունը։ Սպիտակ տունը դրա անցկացման մասին մանրամասներ չի ներկայացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ