News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Շտուտգարդում, Գերմանիայի հարավում, շաբաթ օրը, հաջողությամբ է անցել երկտեղ անօդաչու ուղղաթիռի ցուցադրական թռիչքը։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է արտադրող Volocopter ընկերության տեխնիկական տնօրեն Յան Հենդրիկ Բյոլենսը, հայտնում է DW-ը։

Ինչպես նշվում է Vision Smart City միջոցառման անոնսում, որի շրջանակներում անցկացվել է թռիչքը, այն դարձել է առաջինը խոշոր եվրոպական քաղաքում։ Էլեկտրական շարժիչներով գործող ուղղաթիռ-տաքսին չորս րոպե գտնվել է Mercedes-Benz թանգարանի մոտ՝ օդում։ Օդաչուն այն կառավարել է ցամաքից, ուղեւորներ սարքում չեն եղել։

Daimler ավտոկոնցեռնի կառավարման նախագահ Օլա Կալենիուսը, որ ներկա է եղել միջոցառմանը, վստահություն է հայտնել, թե ուղղաթիռ-տաքսին կօգնի լուծել խցանումների խնդիրը։ Daimler-ը մասնակցում է մի նախագծում, որի շրջանակներում ծրագրվում է, որ ապագայում ուղղաթիռը կկառավարվի ավտոնոմ, առանց մարդու միջամտության։ Volocopter ընկերության ղեկավար Ֆլորիան Ռոյտերը ակնկալում է 2-3 տարուց ուղղաթիռը որպես տաքսի օգտագործելու թույլտվություն ստանալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համացանցում հայտնվել է Mazda էլեկտրամեքենայի լուսանկարը
Ինչպես ասում են ընկերությունում, էլեկտրամոբիլի ներքին հարդարանքը «ընդարձակության զգացում կստեղծի»․․․
Հռոմի պապի ստորագրությամբ Harley Davidson մոտոցիկլետը վաճառվել է աճուրդում
Harley Davidson-ի վաճառքից ստացված գումարը կտրամադրվի Ուգանդայում մանկատան եւ դպրոցի շինարարությանը, ինչպես նաեւ լքված երեխաներին բնակարանով ապահովելուն․․․
Nissan ընկերությունը ներկայացրել է իր նորացված «թեժ» մոդելը
Սովորական մինիվեններից նորույթը տարբերվում է սպորտային տեսքով, նոր դիսկերով, հարուստ սարքավորումներով, սրահում դիզայներական լուծումներով…
General Motors-ը ցանկանում է վերականգնել Hummer մակնիշը
Վերլուծաբանների կարծիքով՝ դա թույլ կտա ամերիկյան կոնցեռնին տեղ գտնել ցածր մրցակցությամբ ավտոմոբիլային շուկայի բարձր եկամտաբերություն ունեցող սեգմենտներում…
Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը աշխատելու է նաև շաբաթ և կիրակի օրերին
Ավտոներկրողները թեթև մարդատար ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային…
100 կիլոմետրի համար մեկ լիտր ծախսով գերթեթեւ հիբրիդային Volkswagen-ը կհանվի աճուրդի
Աշխարհի ամենախնայողական մեքենաներից մեկը կհանվի աճուրդի...