News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Հյուսիսային նահանգի բնակչուհի Բրիթան Ռասելը սոցցանցում ցուցադրել է գանգի տեսքով իր մատանին, որը, նրա խոսքերով, մարդկային ոսկորից է պատրաստված, հայտնում է Daily Mail-ը։

Կինը պնդում է, որ այդ մատանին իրեն ամուսինն է նվիրել, եւ ինքը չգիտի, թե ում ոսկորից է այն պատրաստված։

Սահմռկեցուցիչ մատանու հպարտ տիրուհին այն ցուցադրել է ավելի քան 20 000 հոգուց բաղկացած խմբում։ Բնականաբար, նրա կողմից հրապարակված լուսանկարները բավական հակասական, նույնիսկ բուռն զգացմունքներ են առաջացրել։

Որոշ օգտատերեր դրան հումորով են մոտեցել, իսկ մյուսները իրենց վրդովմունքն են հայտնել։

Ինչպես նշում է հրատարակչությունը, ԱՄՆ-ում արգելված չէ մարդու ոսկորների վաճառքը, ինչպես նաեւ դրանց օգտագործումը, սակայն ավելի մեծ նշանակություն ունի այն, թե ինչ կերպ է մարդկային ոսկորը հայտնվել այս կամ այն մարդու տնօրինության տակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ