News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը առաջիկայում մանկական մուրացականության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն կներկայացնի: Այս մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Քիչ առաջ փողոցում մոտեցավ մի տղա, գրկին մոտ 1 տարեկան երեխա և գումար խնդրեց՝ Էջմիածին հասնելու համար։ Հարցրեցի՝ ճի՞շտ ես ասում, որ տուն հասնելու համար ա փողը։ Պատասխանեց՝ հա՜ ախպերս, հաստա՛տ ճիշտ եմ ասում... Մի քիչ քայլեցի, ոտքս կախ գցեցի և տեսնեմ՝ էլի մարդկանց էր մոտենում, վստահ եմ՝ նույն հարցով։ Ես իհարկե միամիտ չեմ, բայց շատ եմ ուզում հավատալ, որ մարդը ինձ չէր խաբում, առավելևս՝ օգտագործելով անմեղ երեխային, չեմ ուզում խախտել նրա անմեղության կանխավարկածը։ Եթե ճիշտ էր ասում, Աստված իր հետ, իսկ եթե ոչ, ապա մենք գործ ունենք երեխաների շահագործման հերթական դեպքի հետ, երբ կազմակերպված մուրացկանության միջոցով բազմաթիվ երեխաներ ենթարկվում են անմարդկային ու լկտի շահագործման։ Մի քանի օր առաջ էլ, փոքրիկ մի աղջիկ մոտեցավ և հացի փող խնդրեց։ Հարցրեցի՝ որտե՞ղ են ծնողներդ, վազելով փախավ։ Երեխաների շահագործումը կազմակերպված մուրացկանության կամ այլ որևէ տարբերակով, անթույլատրելի է։ Սա դեմ է և՛ մեր հանրության բարոյական կոդեքսին և՛ օրինականությանը։ Առաջիկայում պատկան մարմինների հետ կաշխատեմ այս խնդրի լուծման ուղղությամբ, կուսումնասիրեմ նաև, թե ինչ օրենսդրական լուծումներ կարող ենք առաջարկել։

Մի բան հստակ է՝ կարիքավոր ընտանիքներին պետք է օգնել, պետք է ձեռք մեկնել մարդկանց, և պետությունն այստեղ հիմնարար պատասխանատվություն ունի։ Սակայն, կարիքի անվան տակ երեխաներին շահագործելով հեշտ փողեր աշխատողներին, երեխաներին շահագործելով բիզնես անողներին, անշուշտ պետք է պատժել։

Հ.Գ. Եթե ունեք տեղեկություն նմանատիպ գործունեության վերաբերյալ, խնդրում եմ գրել ինձ»,- գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար. զոհվել է 2, վիրվորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Հնդկաստանում տաքսու՝ կիրճն ընկնելու հետևանքով  10 մարդ է զոհվել
Ողբերգությունը տեղի է ունեցել Ջամու-Սրինագար ազգային մայրուղու Ռամբանի շրջանում...
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Մարտի 28-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական...
Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները
Մարտի 26-ին գողություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում...
Ամենաշատ