News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Կալինինգրադի մարզ այցի շրջանակներում հանդիպել է Կալինինգրադի քաղաքապետ Ալեքսեյ Սիլանովի հետ։ Այս մասին տեղեկացվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Facebook-յան էջում։

«Կողմերը քննարկել են առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության հարցեր, ինչպես նաեւ շոշափել են Կալինինգրադի հայ համայնքի գործունեությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը նաեւ ընդգծվել է համագործակցության արդյունավետությունը եղբայրական քաղաքների ինստիտուտի միջոցով։ Երեւանն ու Կալինինգրադը 2009 թվականից եղբայր-քաղաքներ են։ Կողմերը պայմանավորվել են խորացնել մշտական բարեկամական կապերը մշակույթի, բիզնեսի եւ զբոսաշրջության ոլորտում։

Հանդիպման ընթացքում դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը քաղաքապետին հրավիրել է ցանկացած հարմար ժամանակ այցելել Երեւան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ