News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը քաղաքական ապաստան էր ստացել Ռուսաստանում, խոստովանել է, որ կցանկանար ստանալ Ֆրանսիայի պաշտպանությունը: Այդ մասին նա պատմել է France Inter պարբերականին, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

Սնոուդենը պարզաբանել է, որ այդ երկրում ապաստան ստանալու հայց էր ներկայացրել 2013 թվականին: ԱԱԳ-ի նախկին աշխատակիցն ընդգծել է, որ ուրախ կլիներ, եթե Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը հաստատեր իր դիմումը:

«Այս պատմության ամենատխուր մասն այն է, որ միակ վայրը, որտեղ ամերիկացի ինֆորմատորը կարողացել է խոսել, դարձել է ոչ թե Եվրոպան, այլ Ռուսաստանը»,-հավելել է Սնոուդենը: Նա համարում է, որ իր նման մեկին աջակցելը դեռ չի նշանակում ԱՄՆ-ին պատերազմ հայտարարել:

Ավելի վաղ The Guardian պարբերականին տված էքսկլյուզիվ հարցազրույցում Սնոուդենը պատմել է Ռուսաստանում իր կյանքի եւ իր գրած գրքի մասին: Նրա խոսքով՝ այժմ նա չի վախենում ապրել հանգիստ կյանքով, այցելել բալետ, հանդիպել ընկերների հետ եւ երթեւեկել մետրոյով: Նա նաեւ խոստովանել է, որ երկու տարի առաջ գաղտնի ամուսնացել է իր ընկերուհի Լինդսի Միլսի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ