News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թվիթերյան իր միկրոբլոգում հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը կոչ է արել ԱՄՆ-ին հարձակվել Իրանի նավթամշակման գործարանների վրա:

«Այժմ ԱՄՆ-ը պետք է քննարկի Իրանի նավթամշակման գործարանների վրա հարձակումը (ծրագիրը-խմբ.), եթե նրանք շարունակեն իրենց սադրանքները կամ բարձրացնեն ուրանի հարստացման մակարդակը»,-հայտարարել է Գրեմը:

Սենատորի մեկնաբանները գրեթե միաձայն արտահայտել են իրենց վրդովմունքը սենատորի հայտարարության շուրջ, իսկ նրանցից մի քանիսն առաջարկել է ջանքեր գործադրել նրան Սենատից հեռացնելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Պետդեպի ղեկավար Մայք Պոմպեոն մեղադրել է Իրանին Սաուդյան Արաբիայի նավթային ձեռնարկությունների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման համար: Նա չի հավատացել եմենցի ապստամբների «Անսարուլա» շարժման հայտարարությանը, որում եմենցի զինվորները պատասխանատվություն են ստանձնել հարձակումների համար: Պոմպեոյի խոսքով՝ չկան ապացույցներ, որ անօդաչու սարքերը եկել են Եմենից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ