News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի հետ երկկողմանի առեւտրային համաձայնագիր ստորագրելու դեպքում Ճապոնիան մտադիր է կրճատել կամ ամբողջովին չեղարկել մաքսատուրքերը ամերիկյան տավարի մսի եւ գինու ներկրման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Nikkei-ին:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ԱՄՆ-ից գինու ներկրման սակագինը կրճատելու մասին 5-7 տարվա ընթացքում 1 լիտրի համար 15 տոկոսով փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո: Արդյունքում մատակարարների ծախսերը կնվազեն եւ ալկոհոլային արտադրանքը կդառնա ավելի մրցունակ Ճապոնիայի շուկայում, որտեղ այժմ գերիշխում են ԵՄ-ից եւ Լատինական Ամերիկայից ներկրված գինիները:

Ճապոնիան նաեւ պատրաստվում է նվազեցնել 33.5 տոկոս ամերիկյան տավարի մսի մաքսատուրքերը՝ հասցնելով 9 տոկոսի 2033 թվականին: Ամերիկյան միսը Ճապոնիայում ներկայացված է հիմնականում ցածր եւ միջին գնային կատեգորիայում եւ մրցում է Ավստրալիայից ներկրված նույն ապրանքատեսակի հետ:

Ապրիլից Ճապոնիան եւ ԱՄՆ-ը նոր ձեւաչափով բանակցություններ կվարեն: Երկրների միջեւ դեռեւս ազատ առեւտրի մասին համաձայնություն չկա, եւ դրա կնքման պայմանները դարձել են սուր տարաձայնությունների առարկա Ճապոնիայում, որտեղ մաքսատուրքերի զգալի կրճատման դեմ է ներկայանում ազդեցիկ գյուղանտնեսական լոբբին:

Այդուհանդերձ, ինչպես հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, Վաշինգտոնն ու Տոկիոն կարող են կնքել առեւտրային համաձայնագիր սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ