News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դե ինչ,հարգելիներս, թեւակոխեցինք մանիպուլյացիոն նոր փուլ` կապված տեսանկարահանող սարքերի միջոցով քաղաքացիների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արձանագրությունը ոստիկանություն ուղարկելու հնարավորթյուն տվող նախագծի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

«Ի՞նչ է ստացվում. մենք ասում ենք,որ եթե չկա ինֆրաստրուկտուրա,չկա անհրաժեշտ լուսավորություն, ճանապարհները ոչ այնքան բարվոք վիճակում են,ապա չպետք է ավելացնել տեսախցիկների թիվը։ Եկե՛ք շիտակ լինենք։ Այս դեպքում 2000 գործող տեսանկարահանող սարքերի թվին կավելանա եւս 100 կամ 200 հազար սարք։Հասկանում ենք չէ ինչ է այդ դեպքում տեղի ունենալու։ Մարդկանց իրավագիտակցության բարձրացման վրա աշխատելու փոխարեն, մենք կրկին նրանց վզին ենք փաթաթում մի համակարգ,որը պարզապես նոր տուգանքների միջոց է լինելու։ Օրենքը այս բովանդակությամբ աննորմալ է։ Մի՛ փորձեք Ձեր երեւակայությունը եւ լկտի մանիպուլյացիան փաթաթել մեր վզին։ Միեւնույն է` չի ստացվի։ Տեսնենք` ինչ կլինի,երբ ձեզ ուղարկվի միեւնույն խախտման մեկից ավելի տուգանքի ծանուցում։ Այդ ժամանակ ի՞նչ կերգեք։ Մենք պաշտպանում ենք մարդու իրավունքը եւ հորդորում ենք բացառել անհիմն բյուրոկրատական քաշքշուկները,որոնք անխուսափելի են,թեեւ փորձեր են արվում առանց հիմքերի երաշխավորել,որ դա տեղի չի ունենա։
Հ.Գ.
Աննկարագրելի հետաքրքիր կլինի պարզապես նայել այն մարդկանց աչքերին,ովքեր նենգափոխելով,մանիպուլացնելով փորձում են «գողական» երանգ ու ենթատեքստ հաղորդել իմ պարզ ելույթին, երբ նրանք միեւնույն խախտման համար կստանան մեկից ավելի տուգանքի ծանուցում»,–նշել է նա:

Տպել
Ամենաշատ