News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մեղրիի ոստիկանները պարզել են, որ Լեհվազ գյուղի մոտ հրդեհը բռնկվել է 21 և 9-ամյա երկու բնակչի՝ խորովածի համար կրակ վառելիս անզգույշ  վարվելու հետևանքով: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Օրերս Մեղրու հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանության Մեղրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ Լեհվազ գյուղից Վահրավար տանող ճանապարհի աջ կողմում գտնվող անտառային հատվածում հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել են նաև Մեղրիի ոստիկանները, մեկ օր տևեցին։ Բացի անտառային յոթ հեկտար հրդեհված տարածքից հրդեհվել էին նաև համայնքի երկու բնակչի հողամասերը։ նախնական հաշվարկով՝ սեփականատերերին պատճառվել է 700 հազար դրամի վնաս, իսկ համայնքին՝ առանձնապես խոշոր չափերի։

Դեպքի առթիվ ոստիկանության Մեղրիի բաժնում նյութեր նախապատրաստվեցին, որոնց շրջանակներում նշանակվեցին դատահրդեհատեխնիկական ու դատաապրանքագիտական փորձաքննություններ։  Մեղրիի ոստիկանները պարզեցին, որ հրդեհը բռնկվել է Լեհվազ գյուղի 21 և 9-ամյա երկու բնակչի՝ խորովածի համար կրակ վառելիս անզգույշ  վարվելու հետևանքով։ Նրանց հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ երիտասարդն ու անչափահասը եկել են ոստիկանության Մեղրիի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։

Հանգամանքները պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ