News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արագած լեռան վրա սեպտեմբերի 14-ին արջի հարձակման ենթարկված 31-ամյա կին զբոսաշրջիկը չի ցանկացել հոսպիտալացվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը` հավելելով, որ փրկարարներին եւ ոստիկաններին, այնուամենայնիվ, հաջողվել է համոզել Լեհաստանի քաղաքացի զբոսաշրջիկին բուժզննում անցնել:

«Արջի հարձակումից տուժած կինը մոտ 1 ժամից ավելի հիվանդանոց չէր գնում,  հազիվ են ոստիկանենրը եւ փրկարարները համոզել: Բուժզննումից հետո նա չի հոսպիտալացվել,  ընդգծված սթրեսային վիճակի մեջ չի եղել»,-ասաց Զարգարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 17:15-ին բժիշկներն արձանագրել են տուժածի (Պյոտր  Բ., 1986 թ., Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) մահը: Փրկարարները վերջինիս դին պատգարակով մոտեցրել են ուղղաթիռին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ