News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թաիլանդի չորս նահանգներում՝ Ռոյ Եթում, Սիսակետում, Ուբոն Ռաթչաթխանիում եւ Յասոթխոնում, ջրհեղեղի հետեւանքով զոհվել է 32 եւ տարհանվել է ավելի քան 24 000 մարդ, հաղորդում է Bangkok Post-ը:

Այսօր Տարերային աղետները կանխարգելելու եւ դրանց հետեւանքները մեղմելու դեպարտամենտի գործադիր տնօրեն Ճայափոլ Թիթիսակը թարմացրել է ջրհեղեղների մասին զեկույցը: Նրա խոսքով՝ Ռոյ Եթ, Ուբոն Ռաթչաթխանի եւ Յասոթխոն շրջաններում տարհանվել է 24 235 մարդ:

Համապատասխան կազմակերպությունները մոբիլիզացրել են կենդանի ուժն ու սարքավորումները՝ ներառյալ պոմպերն ու ջրային շարժիչները դրենաժի գործընթացն արագացնելու համար, ինչպես նաեւ նրանք բաժանում են տուժածներին խմելու ջուր եւ անհրաժեշտ մթերք:

Սկսած օգոստոսից՝ Թաիլանդի 32 հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան նահանգները տառապում են ջրհեղեղներից, որոնց հետեւանքով տուժել է շուրջ 418 հազար ընտանիք եւ զոհվել 32 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ