News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Զինծառայողների եւ ոստիկանների վրա հարձակումներ նախապատրաստող ահաբեկչական խումբը վնասազերծված է Սինայան թերակղզում: Այդ մասին կիրակի հաղորդել է Եգիպտոսի ՆԳ նախարարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Extra News-ին:

Նախարարության տեղեկություններով՝ Սինայի հյուսիսում՝ Հալբանա շրջանում, ոչնչացվել է մի քանի ահաբեկիչ, որոնք, ըստ հետախուզական տեղեկությունների, հրահանգավորվել են հանցավոր խմբավորման արտարկրում գտնվող ղեկավարների կողմից եւ պլանավորել են ահաբեկչական գործողությունների իրականացում: Հրաձգության ժամանակ վիրավորվել է ոստիկանության երկու սպա:

Եգիպտոսի բանակն ու ոստիկանությունը մի քանի տարի շարունակ արշավ է անցկացնում Սինայի հյուսիսային շրջաններում արմատական խմբավորումների դեմ:

2018 թվականի փետրվարին Եգիպտոսի զինված ուժերն ու ՆԳ նախարարությունը սկսել են հակաահաբեկչական գործողությունները «Սինայ-2018» ծածկանվան ներքո, որը, ի տարբերություն նախկինում իրականացված միջոցառումների, կատարվում է մինչ այսօր ինչպես Սինայի հյուսիսում եւ կենտրոնական հատվածում, այնպես էլ Նեղոսի դելտայում եւ երկրի արեւմուտքում գտնվող անապատում: Այդ ժամանակահատվածում ոչնչացվել են հարյուրավոր ահաբեկիչներ, զոհվել տասնյակ ոստիկաններ եւ զինծառայողներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ