News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Հեղափոխությունից առաջ գործել են հանրային խորհուրդներ, օրինակ Շրջակա միջավայրի նախարարությանը կից եւ հասարարակական կազմակերպությունները բարձրացրել են խնդիրներ, այս կամ այն ձեւով լոբբինգ անելու հնարավորություն են ունեցել, սակայն հեղափոխությունից հետո այս խորհուրդը վերացավ եւ այդ հարցով մենք չենք հավաքվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած bRightTalk խորագրով ֆեյսբուքյան ուղիղ եթեր-քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, իրավաբան Նազելի Վարդանյանը։

«Ես գտնում եմ, որ միանձնյա հարցի լուծումը չի լինի եւ պետական մարմինները միանձնյա չպետք է հարց լուծեն, հանրությունը պետք է ներգրավված լինի եւ մասնագետները ակադեմիական ինստիտուտները եւս պետք է ներգրավված լինեն։ Շատ ողջունելի է, որ վարչապետի որոշմամբ անցյալ տարի ստեղծվեց աշխատանքային խումբ թափանցիկ հանքարդյունաբերության վերաբերյալ, որի ստեծման հիմնական պահանջն այն էր, որ  լինեին անկախ մասնագետներ, ճիշտ է անկախ չեղան, քանի որ պետական մարմինների ներկայացուցիչներ էին, բայց ինչեւէ մասնագետներ էին եւ տարբեր մոտեցումներ ունեցող անձինք էին եւ տարբեր եզրակացություններ ներկայացրին Ամուլսարի վերաբերյալ, ֆորմատն էլ շատ լավ էր, քանի որ բացի այդ խմբից կար հասարակական սեկտորի եւ տեղի բնակիչների ներկայություն, որոնք էլ առանձին եզրակացություն էին ներկայացրել, սակայն իմ եւ մյուսների եզրակցության մասով որեւէ արձագանք չկա»,–նշեց նա։

Նազելի Վարդանյանի խոսքով՝  եթե հանքի շահագործման մասին որոշում կայացվի, չեն կարող իրականացնել, քանի որ իրավական խնդիրներ կան։ «2009 թվականից այդ ընկերությունը, երբ ստացել է փորձաքննական եզրակացություն, մինչ այդ էլ ուսումնասիրման աշխատանքների թույլտվություն է ունեցել, ամեն ինչ արվել է անօրինական, սկսած  ուսումնասիրման աշխատանքների թույլտվությունից, քանի որ մի անգամ թույլտվություն են տվել, որ այդտեղ կվարցիտներ են, մյուս անգամ գունավոր մետաղներ, մյուս անգամ, որ ոսկեբեր կվարցիտներ են, այսինքն՝ ինչի համար տվել ես թույլտվությունը, դրա արդյունահանման համար պետք է թույլտվություն տաս։

2009 թվականից մինչ այսօր ընկերությունը բազմաթիվ խախտումներով փաստաթղթեր են ներկայացրել, եւ երբ բնապահպաններն ու հասարակական կազմակերպությունները բարձրաձայնում էին, հաջորդ ՇՄԱԳ-ում կամ այլ փորձաքննական փաստաթղթերում իրենց լրացնում էին դա ու գնում էին առաջ, վերջինը եղել է 2016 թվականին եւ արդեն բոլոր թույլտվությունները ստացած լինելու պայմանում, ԲՍԱԳ հաշվետվություն են ներկայացնում որտեղ բացահայտ գրում են բոլոր խնդիրները՝ թե՛ բռնությունների, թե՛ սեռավարակների, թ՛ե սոցիալական տարբեր խնդիրների, թե՛ աղմուկի, գարշահոտի, փոշու մասին, որը ժամանակին հերքել են, եւ դա անում են, որ հետո մեղադրեն կառավարության, թե մենք ասել ենք, դուք թույլտվություն եք տրամադրել»։

Նա պնդում է Շրջակա միջավայրի նախարարությունը 2016 թվականի ՇՄԱԳ–ը պետք է անվավեր ճանաչի, իսկ թե ընկերությունը նոր ՇՄԱԳ կներկայացնի, թե ոչ, երկրորդական հարց է։

Իրավաբանը շեշտում է՝ իրենց քայլերը ուղղված չեն իշխանությունների դեմ, հիմնական նպատակը բնությունը պահպանելն է։ Սակայն նրա համար աբսուրդային էր վարչապետի հայտարարությունը, թե տեսեք երկրաշարժ եղավ, բայց պատնեշը չփլուզվեց. «Մի օր չի փլվել, մյուս օրը կփլվի, դա ցուցանիշ չի։ Բայց այստեղ միայն ռիսկերի հարցը չէ, կա օրենքները շրջանցելու եւ խախտելու հարց»։ Նա նշում է՝ խախտվել են ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային կենվենցիաներ։

Նազելի Վարդանյանը նաեւ հավելում է՝ առիթը միջազգային արբիտրի դիմելու «Լիդիանն» ունի. «Արբիտրաժային դատարան դիմելու առիթը արդեն կա, որովհետեւ 1 տարի 4 ամիս ճանապարհները փակված են եւ արդեն 2 ծանուցում ունենք արբիտրաժային պրոցեսի վերաբերյալ։ Բայց մինչ այդ ես ասում էի, որ նոր ստեղծված կազմերպությունը, որ ստեղծվել է անցյալ տարի օգոստոսին, գրանցվել է Տորոնտոյում եւ մյուսը Լոնդոնում, որոնք կարող էին դիմել արբիտրաժային դատարան, սակայն նրանք գրանցվել են այն պահին, երբ 2 ամիս է՝ ճանապարհները փակ էին, այսինքն արբիտրը կարող է ասել, որ իրենք ռիսկով են ներդրում արել, ամբողջ ռիսկը իրենց վրա է եղել Հիմա եթե թույլ ենք տալիս ընկերությանը աշխատել, մեր վիճակը արբիտրաժ–ում վատթարանում է։ Հիմա մենք հնարավորություն ենք տալիս, որ իրենք շահեն այդ գործը։ Չեմ հասկանում եմ դիտավորյալ է դա արվում, թե չհասկանալուց»։

Հիշեցնենք, որ ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար, սակայն բնապահպանները տեւական ժամանակ թակ էին պահում դեպի Ամուլսար ճանապարհները: Կառավարությունը Ամուլսարի հարցով փորձագիտական եզրակացության համար 2019-ին դիմել էր լիբանանյան «Էլարդ» ընկերությանը՝ պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացնելով 396 հազար ԱՄՆ դոլար: Կառավարությունից հայտարարում էին, որ միայն այս եզրակացությունը ստանալուց հետո Ամուլսարի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն։ Փոձագիտական եզրակացության մեջ նշված էր, որ ռիսկերը կառավարելի են, եթե պատշաճ մոնիտորինգ իրականացվի։ Նշենք, որ բնապահպանները դեմ են Ամուլսարի շահագործմանը եւ պնդում են, որ հանքն աղետալի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։ Վերջերս կայացած Skype-կոնֆերանսից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն. «Երեկվա քննարկումը նաեւ կարեւոր տեղեկատվություն էր պարունակում՝ պատասխանելու համար հարցին, թե արդյո՞ք Ամուլսարի ոսկու հանքի նախագիծը նոր ՇՄԱԳ անցնելու կարիք ունի: Հիշեցնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տա մինչեւ սեպտեմբերի 4-ը»: Սակայն ուղիղ եթերից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրավական հիմք չկա հանքի շահագործումն արգելելու համար եւ  ջերմուկցիներին հորդորեց բացել հանքի ճանապարհները՝ թույլ տալով «Լիդիան»-ին շինարարական աշխատանքներ իրականացնել, սակայն ջերմուկցիներն ու բնապահպանները դեմ են այս որոշմանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ