News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պատանի մոգ Հարի Փոթերի մասին հեքիաթային աշխարհի հեղինակ Ջոան Ռոուլինգը նվիրաբերել է ավելի քան 19 մլն դոլար ցրված սկլերոզի ուսումնասիրության համար՝ ի հիշատակ այդ հիվանդությամբ տառապած իր մոր, որը կյանքից վաղաժամ հեռացած էր, հաղորդում է Fox News-ը:

54-ամյա գրողի նվիրատվության մասին հայտնել է Էդինբուրգի համալսարանը, որը կլինիկան հետազոտություններ է անցկացնում այդ ոլորտում: Ռուոլինգը նվիրաբերել է 15.3 մլն ֆունտ ստերլինգ (19.1 մլն դոլար):

Ինչպես նշված է համալսարանի հաղորդագրության մեջ՝ կլինիկան համալիր կառույց է, որը հետազոտում է ցրված սկլերոզն ու նյարդաբանական վիճակը՝ նպատակ ունենալով անցկացնել ավելի շատ ուսումնասիրություններ եւ փորձարկումներ:

Նշվում է, որ դա գրողի՝ 45 տարեկանում մահացած իր մոր հիշատակին արված առաջին նվիրատվությունը չէ:

2010 թվականին Ռոուլինգը նվիրաբերել էր գումար, որի միջոցով բացվել էր Աննա Ռոուլինգի անվան ռեգեներատիվ նյարդաբանական կլինիկան, որում անցկացվում են տվյալ բժշկական հետազոտությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ