News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Բազմաթիվ ուսանողներից ահազանգեր եմ ստանում, որ համալսարանի նոր ղեկավարությունից շատերը, իմ ընկերը ներկայանալով, շարունակաբար քարոզում են ուսանողներին, թե իբր ես ասել եմ, որ հաստատ չեմ վերադառնալու, եւ իրենց պայքարն անիմաստ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՊՏՀ նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը։

«Նա իմ ընկերն է, հաստատ գիտեմ, որ չի ուզում վերադառնալ»,

«թողե’ք, որ մի քիչ հանգստանա, հենց ինքը չի ուզում»,

«նրա գաղափարները լրիվ կիսում ենք եւ շարունակելու ենք իր գործը»,

«աղջիկ (տղա) ջան, ինչո՞ւ ես այս նյութերով կիսվում, պայքարում, անիմաստ է, չի գալու ինքը, հաստատ բան եմ ասում», եւ այլն:

Սիրելի’ ուսանողներ,

պաշտոնապես հայտարարում եմ՝

նա, ով երբեւէ ձեզ նմանատիպ խոսք է ասել կամ կասի, ոչ միայն իմ ընկերը չէ, այլեւ զբաղված է իմ մասին ստոր ստախոսությամբ:

Անգամ չէի անդրադառնա այս թեմային, ինքս եմ խնդրել դադարեցնել դասադուլի ձեւով պայքարը, սակայն չեմ կարող հանդուրժել իմ անունից ուսանողներին մանիպուլացնելու նենգ փորձերը:

Ընդ որում, իմ այս նույն «ընկերները» ուսանողների եւ նոր մասնագետների սիրտը շահելու համար հանդես են գալիս որպես իմ բարեկամ, իսկ զուգահեռաբար ամոթալի հրճվանքով կեղծ «ֆինանսական խախտումներ» են ներկայացնում ոստիկանություն, միայն թե ինձ վնասեն:

Հ.Գ.

Որպեսզի պարզ լինի, որ իմ անունից կեղծ ընկերներիս բոլոր այլ տեսակի պնդումները ստախոսություն են, հիշեցնեմ միակ ճշմարիտը. «իմ դիրքորոշումը եղել է, կա եւ լինելու է նույնը. այդ աշխատանքն ինձ համար, ի տարբերություն շատերի, բացառապես ալտրուիստական է, եւ հետեւաբար՝ իմ լինել կամ չլինելը կախված է երկու հիմնական շահառուների՝ ուսանողների եւ պետության համատեղ ցանկությունից»,–նշել է նա:

Տպել