News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 18:20-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտա-Եղիշե Թադեւոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 ՍA 041 համարանիշի եւ Mercedes մակնիշի 10 AM 606 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց. 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը՝ «Սուրբ Աստվածամայր»: Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները եւ օպերատիվորեն վթարի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու ասահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վիրավորներն ընտանիք են. մայրն ու հայրը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ երեխան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

 

Տպել
Ամենաշատ