News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի արեւելքում Անհոյ նահանգում Սույսի շրջանի ոստիկանությունը օրեր առաջ վնասազերծել է հանցախմբին, որը զբաղվում էր հեռուստահաղորդակցության եւ կապի ոլորտում շորթմամբ: Ոստիկանությունը ձերբակալել է 9 կասկածյալներին, որոնք կապված էին կեղծ առեւտրային հարթակի հետ, հաղորդում է Սինհուա-ն:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 5-ին, խաբեբաների զոհը՝ Հու ազգանունով տղամարդը, հայտնել էր տեղական ոստիկանությանը, որ նրան խաբել են 400 հազար յուանի չափով (56 հազար 534 ԱՄՆ դոլար) բիտկոինի ներդրումների կեղծ հարթակի միջոցով:

Տուժածի խոսքով՝ այդ տարվա մայիսին նա Վիչաթում (WeChat) նոր կոնտակտ էր ավելացրել, որն առաջարկել էր նրան գրանցվել ֆինանսաառեւտրային հարթակում: Այնուհետեւ Հուն ներդրում էր կատարել բիտկոինի մեջ կասկածյալի ղեկավարության ներքո եւ հայտնաբերել, որ իրեն խաբել են:

Ոստիկանությունը հայտարարել է, որ ընթացիկ տարվա մարտից հանցախումբը կեղծ կազմակերպություններ է բացել Չինաստանում եւ Ֆիլիպիններում: Խաբեբաները ներգրավում էին զոհին, համոզում տեղադրել կեղծ առեւտրային հարթակի ծրագրային ապահովումը եւ ներդնել զգալի գումարներ: Կասկածյալները վերահսկում էին զոհերի եկամուտն ու կորուստները՝ մանիպուլացնելով որոշակի տեղեկատվությամբ եւ սահմանափակելով զոհերի միջոցների դուրս բերումը:

Ինչպես հայտնի էր դարձել, կասկածյալները ձերբակալվել են հարուցված քրեական գործի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ