News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ես չեմ ուզում հավատալ, որ որեւէ մեկը կարող է դեմ լինել կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքն ու սպանությունը քրեականացնելուն: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Վաղը քվեարկվելու է իմ եւ իմ գործընկերների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանու սպանության, կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքի համար: Այս օրերին ինձ տրվող միակ հարցն այս է` իսկ կլինի՞ պատգամավոր, ով վաղը դեմ կքվեարկի այս նախածին: Ես, անկեղծ ասած, չեմ հավատում, ու ոչ թե այն պատճառով, որ միշտ լավատես եմ: Ես չեմ ուզում հավատալ, որ որեւէ մեկը կարող է դեմ լինել կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքն ու սպանությունը քրեականացնելուն: Չեմ ուզում հավատալ ու վերջ»,–նշել է նա:

Տպել
Ամենաշատ