News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ, նախկին ներքին գործերի նախարար եւ «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին խոստացել է վերադառնալ իշխանության՝ հայտարարելով Եվրամիությանը, որ իտալացիները «ոչ ոքի ծառաները չեն»,-գրում է Independent-ը:

«Ես երբեք չեմ հանձնվի»,-հայտարարել է Սալվինին իր ընտրողներին Լոմբարդիայում կուսակցության ամենամյա ուխտագնացության ժամանակ:

Նախկին վարչապետը կառավարությունից հեռացվելուց հետո փորձում է իրեն ընդդիմադիր ուժի դերում:

Ավելի վաղ Մատեո Սալվինին հայտարարել էր «Հինգ Աստղեր» կուսակցության հետ կոալիցիա կազմելու անհրաժեշտության մասին՝ պնդելով արտահերթ ընտրությունների համար:

Սակայն Իտալիայի ներքաղաքական կյանքում ՆԳ նախարարի համար տհաճ անակնկալ էր սպասվում. նրա կողմից մերժված «Հինգ աստղեր» կուսակցությունը կոալիցիա ստեղծեց Դեմոկրատական կուսակցության հետ՝ կառավարությունից հետ մղելով «Լիգային»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ