News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Քանի դեռ հենց Հնդկաստանում բանավիճում են, թե հնարավոր է արդյոք հաջողված համարել դեպի Լուսին կատարած «Չալդրայան 2» առաքելությունը, Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը (ISRO) նախապատրաստում է այլ մասշտաբային արշավախումբ՝ Արեւն ուսումնասիրելու համար զոնդի ուղարկում: Aditya L1 անունը ստացած սարքը պետք է մեկնի դեպի տիեզերք մի քանի ամսից, ինչպես ակնկալվում է, 2020 թվականին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես կիրակի հայտնել է Quint ինտերնետ-պարբերականը, սարքը դուրս կբերվի ուղեծիր Արեւի համակարգում Լագրանժի կետի շրջանում՝ Երկրից շուրջ 1.5 մլն կմ հեռավորության վրա: Այդ կետում ավտոմատ կայանը գտնվում է անշարժ Երկրի եւ Արեւի նկատմամբ: Այդտեղ երբեք չեն լինում Արեւի խավարումներ եւ զոնդը հնարավորություն կունենա ուսումնասիրել Արեւի ճառագայթումն առանց խոչընդոտների:

Բացի այդ, այդ սարքը կգտնվի հեռու Երկրի մագնիսական դաշտից Արեւի չափումների ժամանակ խափանումներից խուսափելու համար: Կայանը համալրված կլինի յոթ հետազոտական համակարգերով մեր լուսատուի տարբեր մարամետրերն ուսումնասիրելու համար: Այդ կհետազոտի Արեւից դուրս եկած մասնիկների հոսքը, կչափի մագնիսական դաշտը, կհետազոտի արեւային պսակը եւ կչափի արեւային ճառագայթման տատանումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ