News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 15-ին, ժամը 18:29-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Սամվել Թ.) եւ «Opel Zafira» (վարորդ՝ Ստեփան Ու.) մակնիշների ավտոմեքենաները: 

«Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր Թամարա Ղ.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ Թամարա Ղ.-ի առոջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր կայուն:

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղեւորին, ով հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

 

Տպել
Ամենաշատ