News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Կիրակի երեկոյան Մեքսիկայի Տաբասկո նահանգի մայրաքաղաք Վիլյաէրմոսի արվարձանում գտնվող բարի վրա հանցագործների խմբի հարձակման հետեւանքով զոհվել է նվազագույնը 5 մարդ եւ մեկը վիրավորվել, հայտնում է Milenio-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ անհայտ զինված անձինք մտել են հաստատություն եւ այցելուների վրա կրակ բացել, որից հետո փախուստի են դիմել: Իշխանությունները սկսել են տեղի ունեցածի հանգամանքների քննությունը: Առայժմ հայտնի չէ, թե հարձակման հետեւում որ հանցավոր միությունն է կանգնած: Օգոստոսի վերջին Վերակրուս նահանգի Կոացակոալկոս քաղաքում հարձակում էր իրագործվել «Սպիտակ ձի» բարի վրա, որի հետեւանքով մահացել էր 30 մարդ:

Օգոստոսի 20-ին Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ընդունել էր, որ իր կառավարությանն աշխատանքի 9 ամսում չի հաջողվել բարելավել անվտանգության ոլորտի իրավիճակը: Նրա խոսքով՝ իշխանությունները կարողացել են իրավիճակը կայունացնել, բայց չեն հասել հանցագործությունների թվի նվազման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը․ ՀՔԾ
Նկատի ունենալով, որ բացահայտվել է առերեւույթ կատարված նոր հանցագործության դեպք․․․
Ստեփանավանում տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է
Փրկարարները ճանապարհը մաքրել են քարերից (մոտ 4 խմ)․․․
Հետախուզվողի հայտնաբերումներ. նաեւ՝ միջպետական ու միջազգային
Նույն օրը Վաղարշապատի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Սոչի-Երեւան չվերթով Հայաստան է վերադարձել...
«Վատ սովորություն». երեք անգամ՝ նույն տնից ու նույն կերպ գողություն է արել
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի կնոջ բնակարանից փող են գողացել…
Մեքենաներից կատարված գողությունները բացահայտվել են. գողոնը՝ անվադողեր, շարժիչի յուղ, ֆիլտրեր
Շենգավիթի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 19-ին, ժամը 16-ին, գողություն կատարելու կասկածանքով…
Երեկ օրում գրանցվել է 38 ավտովթար. զոհվել է 8, վիրավորվել 50 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 18-ից 21-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից...