News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Համացանցում շարունակում են ահազանգեր հնչել բնության դեմ կատարվող ապօրինությունների մասին: Այս անգամ Սամվել Հակոբյան անունով օգտատերը սեպտեմբերի 13-ին հայտնում է թակարդում հայտնված բեզորայան այծի առանձնյակի մասին, հաղորդում է Econews.am-ը: «Նորավանքի ճանապարհին, ոտքն ամբողջությամբ կտրված էր»,- գրել է նա եւ հրապարակել լուսանկարներ:

Բեզոարյան այծը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ է, ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cd» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii); C2a(i): Կարմիր գրքի տվյալների համաձայն՝ ներկայիս գնահատմամբ՝ բեզոարյան այծի թվաքանակը Հայաստանում կազմում է 1000-1500 առանձնյակ: Պոպուլյացիան խիստ մասնատված է մանր, իրարից տարանջատված խմբավորումների: 

Վտանգման հիմնական գործոններն են՝ որսագողությունը, հողերի յուրացումը, լեռնային արդյունաբերության զարգացումը, բիոտոպերի քայքայումը, անասունների արածեցումը: Պահպանվում է «Խոսրովի անտառ» եւ «Շիկահող» արգելոցներում, «Արեւիկ» եւ «Սեւան» ազգային պարկերում, «Զանգեզուր» արգելավայրում եւ Հարավային Հայաստանի մի շարք այլ արգելավայրերում:

WWF հայաստանյան մասնաճյուղը աջակցում է բեզոարյան այծի արեալի սահմաններում նոր պահպանվող տարածքների ստեղծման եւ զարգացման աշխատանքներին: Անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը որսագողության դեմ եւ խստացնել բնապահպանական ռեժիմը:

Սեպտեմբերի 14-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հայտնել է. «Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, առգրավել թակարդը, սակայն Բեզոարյան այծին չեն հայտնաբերել, քանի որ Հակոբյանը վիրավոր կենդանուն բաց է թողել վայրի բնություն, հետեւաբար՝ կենդանուն անասնաբուժական օգնություն չի ցուցաբերվել։

Տեսչական մարմնի աշխատակիցները, WWF–հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների հետ միասին ողջ գիշեր օպերատիվ որոնողական աշխատանքներ են իրականացրել որսագողերին եւ այլ թակարդներ հայտնաբերելու նպատակով։

Սակայն, չնայած նախնական պայմանավորվածության, Ս. Հակոբյանը Բեզոարյան այծի թակարդն ընկնելու մասին տեղեկատվությունը եւ լուսանկարները տեղադրել է համացանցում, այդ իսկ պատճառով որսագողերն առայժմ հայտնաբերված չեն։

Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանի հանքավայրից 4 «ԿԱՄԱԶ»-ներով հանքանյութ դուրս բերել, բայց բռնվել են
Բեռնատարներով ՝ առանց համապատասխան փաստաթղթերի…
Պատուհանից ներս է մտել եւ գողացել 20 հազար ռուբլի, 150 հազար դրամ եւ ոսկյա զարդեր
Բնակարանային գողություններ են բացահայտվել…
Դատարանը քննում է Արսեն Բաբայանին կալանավորելու միջնորդությունն ու ձերբակալման որոշման դեմ բողոքը (ուղիղ)
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթանում է...
Ֆրանսիայում հարձակում է կատարվել հայկական Սամուել-Մուրատյան վարժարանի դեմ
Փարիզի հյուսիսում հարձակում է կատարվել հայկական վարժարանի դեմ...
Անտառապահ տղամարդը նկատելով, որ մի կին փորձում է ապօրինի հատել ծառեր, կրակել է
Ապօրինի ծառահատում եւ ապօրինի զենք…
Արտակարգ դեպք Արմավիրում. գարիով բարձված Волга-ում հրդեհ է բռնկվել. օպերատիվ են գործել հրշեջներն ու ոստիկանները (ֆոտո)
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...