News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

General Motors-ի ավելի քան 49 հազար աշխատակիցներ, որոնք ամերիկյան Ավտոարդյունաբերության աշխատողների միավորված պրոֆմիության (United Auto Workers, UAW) անդամներ են, երկուշաբթի լույս գիշերը գործադուլ են սկսել: Associated  Press գործակալությունը հայտնում է, որ պրոֆմիությունն այս որոշումն ընդունել է ընկերության ղեկավարության հետ նոր աշխատանքային պայմանագրի պայմանների շուրջ բանակցությունների տապալումից հետո:

Գործակալության տեղեկություններով՝ աշխատակիցները հրաժարվում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ նրանց մի մասը մտադիր է մասնակցել կազմակերպված նստացույցին:

AP-ն հայտնում է, որ կոնցեռնի հետ միավորման հավաքական պայմանագրի ժամկետը լրացել է շաբաթ երեկոյան: Կիրակի գործարանների մոտ 200 ղեկավարներ միաձայն քվեարկել են գործադուլի օգտին այն դեպքում, եթե երեկոյան կողմերը համաձայնության չհասնեն: Երկուշաբթի առավոտյան աշխատողների գործադուլի պատճառով ԱՄՆ 9 նահանգներում 33 գործարան է փակվել, ինչպես նաեւ պահեստամասերի բաշխման 22 ձեռնարկություն:

«Մենք հանդես ենք գալիս ազնիվ աշխատավարձերի օգտին, մենք հանդես ենք գալիս տանելի որակով առողջապահության օգտին եւ [ընկերության] շահույթի մեր բաժնի օգտին»,- հայտարարել է պրոֆմիության փոխնախագահ Թերի Դիթսը: General Motors ընկերության ղեկավարության պնդմամբ՝ իրենք աշխատակիցներին առաջարկել են աշխատավարձի բարձրացում, բժշկական արտոնություններ եւ 7 մլրդ դոլարի ներդրումներ, որոնց միջոցով կստեղծվեն 5,4 հազար նոր աշխատատեղեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ