News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է միանալ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին, որը սեպտեմբերի 22-ին Տեխասում հանդիպելու է հնդկական ծագմամբ ամերիկացիների հետ: Այս մասին նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ, երկուշաբթի հայտնել է NDTV-ն:

«Այս հանդիպումը հրաշալի հնարավորություն է ընդգծելու ԱՄՆ եւ Հնդկաստանի ժողովուրդների հարաբերությունների հաստատուն բնույթը, հաստատելու աշխարհի հնագույն եւ խոշորագույն ժողովրդավարությունների միջեւ ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաեւ քննարկելու էներգետիկ եւ առեւտրի ոլորտներում իրենց հարաբերությունների զարգացման ուղիները»,- նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

«Howdy, Modi!» անունը ստացած միջոցառումը տեղի կունենա Հյուսթոնի մարզադաշտում: Միջոցառմանը մասնակցելու հայտ է ներկայացրել արդեն 50 հազարից ավելի մարդ:

Սպասվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաեւ հնդկական ծագմամբ ամերիկացի կոնգրեսական Ռաջա Կրիշնամուրտհին, Միացյալ Նահանգներում աշխատող հնդիկ բիզնեսմեններ եւ հնդկական համայնքի այլ հայտնի ներկայացուցիչներ, որը, տարբեր գնահատականներով, ԱՄՆ-ում կազմում է մոտ 5 մլն մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ