News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղոլորտի պատասխանատուները եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչներն այցելել են Արարատի Ոսկետափ եւ Արմավիրի Ակնալիճ համայնքներ` «Հայաստանի Հանրապետությունում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի իրականացման ծրագրի» շրջանակում բերքահավաքի աշխատանքները դիտարկելու եւ ծրագրի արդյունքներն ամփոփելու նպատակով։

Այցի ընթացքում իրականացված դիտարկումների արդյունքում պարզ է դարձել, որ լոլիկի պտուղները եւ բույսերը վնասատուներից զերծ են։

Ծրագրի շահառու ֆերմերներ Սարգիս Մուրադյանն ու Արմեն Միսակյանը գոհունակություն են հայտնել իրականացված ծրագրի արդյունքների վերաբերյալ: Նշելով, որ պիլոտային այս ծրագրի շնորհիվ հնարավոր է դարձել ստանալ բարձր եւ որակյալ բերք՝ նրանք հույս են հայտնել, որ նման ծրագրերը կկրեն շարունակական բնույթ։

 Ծրագրի իրականացման ընթացքում երկու համայնքում կազմակերպվել են դաշտային սեմինարներ, որոնց ընթացքում ներկայացվել են ցեցի դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցներն ու դրանց կիրառման ժամկետները, մասնակիցներին տրամադրվել են հարավամերիկյան ցեց վնասատուի զարգացման փուլերի, վնասների ու ախտանիշների վերաբերյալ խորհրդատվական-տեղեկատվական գրքույկներ:

Ծրագիրն իրականացվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջոցով, որը հանդես է գալիս որպես խորհրդատու: Ծրագրի շրջանակում վերը նշված երկու համայնքի 10 հեկտար տարածքում տեղադրվել են ցեցի ֆերոմոնային թակարդներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում դիտարկել ցեցի հասուն առանձնյակների առկայությունն ու զարգացման դինամիկան։ Այդ տվյալների հիման վրա ծրագիրն իրականացնող գիտնականները մշակում են վնասատուի դեմ արդյունավետ պայքարի համալիր միջոցառումների ժամանակացույց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ