News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու սեպտեմբերի 16-ից 18-ը կայանալիք BRICS երկրների՝ մրցակցության վերաբերյալ 6-րդ միջազգային համաժողովին:

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի շրջանակում տեղի են ունենալու նաեւ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հոբելյանական 50-րդ եւ ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 36-րդ նիստերը:

Նիստերի ընթացքում քննարկվելու են «Բժշկական սարքավորումների ապրանքային շուկաներում մրցակցության իրավիճակի վերաբերյալ» հաշվետվության ընթացքը, ԱՊՀ մասնակից պետություններում գաղտնիությունից հրաժարվելու (waiver) մեխանիզմի կիրառման վերաբերյալ տիպային պարզաբանումները, հակամենաշնորհային օրենսդրության էքս-տարածքային կիրառման հարցում մասնակից պետությունների փորձը, ինչպես նաեւ սակագնային կարգավորման համակարգի կատարելագործմանն առնչվող հարցեր:

Գեղամ Գեւորգյանը Խորհրդի նիստին կներկայացնի մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել կարեւոր իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվություն:

Տպել
Ամենաշատ