News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թալիբները Մոսկվայում հանդիպման ժամանակ հայտարարել են ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու պատրաստակամության մասին, սակայն նոր հանդիպման ամսաթիվ չեն նշել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս մասին գործակալությանն ասել է ՌԴ նախագահի՝ Աֆղանստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը: Բանակցությունները կայացել են Մոսկվայում սեպտեմբերի 13-ին:

«Նրանք հաստատել են ամերիկացիների հետ նման բանակցությունները շարունակելու պատրաստակամությունը»,- ասել է Քաբուլովը:

Նրա խոսքով՝ խորհրդակցությունների ընթացքում չի քննարկվել «Թալիբան» շարժման դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու հարցը:

«Ոչ, այդ հարցը չենք քննարկել»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը:

Նա հավելել է, որ Մոսկվայում «Թալիբան» ծայրահեղական շարժման պատվիրակությունը գլխավորել է Դոհայում քաղաքական գրասենյակի ղեկավարի տեղակալ Աբբաս Ստանիկզայը: Գրասենյակի ղեկավար Մուլլա Բարադարն այս անգամ Մոսկվա չի մեկնել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ