News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Մեկնարկել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Լիտվա: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ առաջին հանդիպումը Լիտվայի ԱԳՆ-ում նախարար Լինաս Լինկեվիչուսի հետ է:

Սեպտեմբերի 16-ից 17-ն ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կլինի Լիտվայում: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Լիտվայի վարչապետի, Սեյմի նախագահի, ԱԳ նախարարի և այլ պաշտոնյաների հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լիտվա, Լատվիա եւ ԱՄՆ: Վիլնյուս այցը նախատեսված է սեպտեմբերի 16-17-ին: Այնուհետեւ տեղի կունենա այց Ռիգա: Երկու երկրներում նախատեսված են հանդիպումներ վարչապետների, ԱԳՆ-ների եւ խորհրդարանների ղեկավարների հետ:

Սեպտեմբերի վերջին նախատեսված է այց ԱՄՆ եւ ՄԱԿ ԳՎ աշխատանքին մասնակցություն: «Հագեցած օրակարգ է: Սպասվում են երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ»,- նշել էր Աննա Նաղդալյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ