News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հենց այսօր տեղի է ունենալու «Իմ քայլը» խմբակցության նիստ, որի ընթացքում էլ կորոշենք մեր քայլերը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանում ստեղծվասծ իրավիճակի շուրջ ԱԺ-ի կողմից ակնկալվող քայլերին:

Նա տեղեկացրեց, որ առավել հրապարակային կկարողանա խոսել խմբակցության նիստից հետո, որը կլինի երեկոյան:

Հարցին՝ արդյո՞ք կարելի է ենթադրել, որ կան իրենց համար առավել հարմար, նախընտրելի քայլեր, Մակունցն ասաց. «Մենք ունենք մշակած մեր քայլերի մի քանի տարբերակ, որը քննարկելու ենք խմբակցությունում: Կորոշենք համատեղ, թե ինչ ընթացքով ենք գնում»:

Դիտարկմանը, որ կա տեսակետ, որ եթե առաջնորդվելու լինեն իրավական ճանապարհով, ԱԺ-ն չի կարողանալու այդ հարցը լուծել, Մակունցն արձագանքեց. «Մենք նշել ենք, որ հավատարիմ ենք բացառապես իրավական ճանապարհով առաջնորդվելու գործընթացին, շարժվելու ենք օրենսդիրի լիազորությունների տիրույթում գտնվող գործիքակազմով: Ոչ իրավական ճանապարհը մեզ համար ընդունելի չէ»:

Մակունցը նկատեց, որ ամենաճիշտ ճանապարհն այն կլիներ, որ դատաիրավական համակարգում փոփոխությունները հենց ներսից լինեին: Նրա խոսքով, խմբակցության նիստի օրակարգում հիմնական հարցը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն է, եթե ժամանակ լինի կքննարկեն նաեւ Ամուլսարի հարցը:

Հարցին՝ ինչո՞ւ ԱԺ նախագահը նման հայտարարությամբ ու նախաձեռնությամբ հանդես եկավ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության հետ կապված դատական նիստից մեկ օր առաջ, Մակունցը պատասխանեց․ «Հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ ԱԺ-ն դրա նպատակահարմարությունը գտել է»։

«ԱԺ-ն պետք է իր դիրքորոշումն արտահայտի». Արարատ Միրզոյանի արտահերթ ելույթը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ