News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Մենք այսօր բոլորս միասին ամենաբարի գործն արեցինք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Քիչ առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող իմ եւ իմ գործընկերների ներկայացրած նախագծին:

Անկեղծ ասած` հուզված եմ:

Այս տարիների ընթացքում ես տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ եմ ներկայացրել, շատ կարեւոր, շատ անհրաժեշտ, սակայն առաջին անգամ էր, որ սրտատրոփ նայում էի քվեարկության լուսատախտակին: Այս նախագիծը ես համարում եմ խորհրդարանի կողմից երբեւէ ընդունած ամենակարեւոր օրենքներից մեկը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին այս օրենքի ընդունմանը:

Ապրեք բոլորդ: Ու վստահ եղեք, որ եթե անգամ մարդիկ երբեւէ մոռանան ձեր արած որեւէ բարի գործ, կենդանիները բարին երբեք չեն մոռանում»:

Տպել
Ամենաշատ