News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել հանդիպում «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվիրակության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Պատվիրակության անդամներին՝ Գրիգորի Դիկովին, Նիկոլա Եսանուն, Յոհան Հիրշֆելդին, Մարտին Կույջերին, Լիլիթ Դանեղյանին, ընդունել են Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը:

Քննարկվել են Հայաստանում դատաիրավական եւ հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարությանը, այդ գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի ունեցած առաքելությանը, դատաիրավական համակարգի առանցքային հարցերի շուրջ Վենետիկի հանձնաժողովի ունեցած դերին վերաբերող մի շարք հարցեր:

Տեղի ունեցավ նաեւ մտքերի փոխանակում համագործակցության եւ ոլորտային այլ հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել