News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրինվիլ քաղաքի բնակչուհին վիճակախաղով մեկ միլիոն դոլար է շահել, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով UPI-ին:

Ֆիլլիս Մոսսը որոշել է վիճակախաղի տոմս գնել իր ծննդյան նախօրեին:

«Ընկերս ինձ ասում էր, որ այս տարի իմ ծննդյան օրն ինչ-որ ֆանտաստիկ բան է տեղի ունենալու: Ես չէի էլ կարող պատկերացնել, որ նման բան տեղի կունենա: Տոնելու եւս մեկ առիթ ստեղծվեց»,- ասել է 64-ամյա ամերիկուհին:

Մոսսը խոստովանել է, որ շահումն իրեն ստիպել է արտասվել:

«Ես այնքան երջանիկ էի: Ես անմիջապես զանգեցի փեսացուիս եւ ասացի՝ «Տար ինձ, ես չեմ կարողանում մեքենա վարել, ես ցնցված եմ»»,- պատմել է նա՝ նշելով, որ գումարային շահումը լիովին փոխել է իր կյանքը:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ