News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Արարատի մարզում այսօր ողբերգական վթարից մահացածները առեւտրով էին զբաղվում, հերթական անգամ Իրանից վերադառնալիս են եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը` նշելով, որ մեքենայի վարորդը նրանց հետ կապ չի ունեցել:

«Մայրն ու դուստրը Երեւանից են, բայց Պռոշյանում էին բնակվում` բեռնատար մեքենաների կայանման վայրի քարե տնակում, ու երեւի պահակություն էին անում: Նրանք առեւտրով էին զբաղվում, գնում գալիս էին Պարսկաստան, ընտանիքի հայրն էլ Հայաստանում չի, Ռուսաստան արտագնա աշխատանքի էր մեկնել»,-ասաց գյուղապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան եւ КамАЗ մակնիշի 777 TT 65 համարանիշի կցորդիչով բեռնատարը: Հրշեջները, մարելով կրակը, BMW-ում հայտնաբերել են վարորդի եւ 2 ուղեւորների՝ ամբողջովին մոխրացած դիերը:

Մահացածներն են 51-ամյա Քրիստինե Մարտիրոսյանը եւ 29-ամյա Լուսինե Մարտիրոսյանը, իսկ BMW-ի վարորդը Վարոս Մարկոսյանն էր:

Ողբերգական վթար Արարատում. BMW-ն մխրճվել է բեռնատարի մեջ եւ բռնկվել. փրկարարները դուրս են բերել մոխրացած 3 դիերը (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեսակցության սենյակները համալրվել են կենցաղային տեխնիկայով, խոհանոցային կահույքով, լինելու է մանկական սենյակ. ՔԿԾ պետ
Վերջին ժամանակահատվածում նախաձեռնվել են վերակառուցման եւ հիմնանորոգման…
Վերաքննիչ դատարանը քննում է Նարեկ Մութաֆյանի կալանավորման դեմ բողոքը
Տեղի ունեցածից հետո հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել եւ հարուցվել քրեական գործ, որով մեղադրյալ են ներգրավվել Նարեկ Մութաֆյանն ու...
Թուրինի կենտրոնում այրվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակ մտնող թագավորական ախոռները
Հրդեհն սկսվել է երկուշաբթի առավոտյան...
Բանտում 90 տարեկանում մահացել է Չիկագոյի «Ծաղրածու» մականունով գանգստեր Ջոզեֆ Լոմբարդոն
Լոմբարդոն հիվանդ էր կոկորդի քաղցկեղով…
Անցած շաբաթ գրանցվել է 318 արտակարգ դեպք. Զոհվել է 7 մարդ, փրկվել է 4-ը
911-ն ամփոփում է անցած շաբաթը...
Քեթիի ոլորաններում այսօր տեղի ունեցած ողբերգական վթարի առթիվ հարուցվել է քրեական գործ
Նրա խոսքով` քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-ի 2-րդ մասի…