News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Չեմ կարծում, որ հանուն ճշմարտության ծախսված որեւէ գումար կարելի է համարել վատնված: Այս մասին այսօր` սեպտեմբերի 16-ին, Վանաձորում անցկացվող մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյնաը պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Ամուլսարի հարցով «էլարդի» փորձագետներն անընդհատ պատասխանում էին, որ «Լիդիանի» փաստաթղթերն այնքան թերի են, որ հնարավոր չէ պատասխանել` հանքի շահագործում անվտանգ կլինի, թե` ոչ եւ արդյոք  դա չի նշանակում, որ փորձաքննության վրա ծախսված 400 հազար դոլարը վատնված է:

«Էդ 400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ճշմարտությունն  ի հայտ բերելու համար եւ ես չեմ կարծում, որ հանուն ճշմարտության ծախսված որեւէ գումար կարելի է համարել վատնված:

Արձանագրենք մի բան, որ սկսված առաջին օրվանից Կառավարությունը Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում 100 տոկոսանոց թափանցիկ է աշխատում, այսինքն ընդհուպ մեր աշխատանքային խորհրդակցությունների արդյունքները հրապարակված են հանրության համար: «Էլարդի» հետ սկայպ  կոնֆերանսի ընթացքում նաեւ այլ հանգամանքներ պարզվեցին: Պարզվեց, որ  էդտեղ կա որոշակի բանավեճ, եւ նաեւ «Էլարդի» եզրակացությունը եւ ասածն այն էր, երբ որ ես իրենց հարց տվեցի եւ ասացի, թե ձեր առաջարկած պայմաններում երաշխավորում եք անվտանգությունը եւ այլն, իրենք ասացին, որ բոլոր դեպքերում անվտանգության երաշխավորը «Լիդիան» ընկերությունն է, եւ իրենք ասացին, որ պետք է շինարարությունը սկսվի եւ մնացած հարցերը մենք կարողանանք հընթացս կարգավորել»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ փորձագետները տեսակապի միջոցով որոշ տվյալներ սխալ են ներկայացրել:

«Հիշում եք` որ էնտեղ գնաց խոսակցություն կավարտի ջրերի պասիվ մաքրելու կայանով մաքրելու վերաբերյալ, երբ որ «Էլարդի» ներկայացուցիչն ասում էր, որ դրանք ընդամենը մի տարրի մասով են ստուգվել, իրականում սակայն քրեական գործի նյութերում առկա է, որ դրանք 90 տարրի մաքրման միջոցով են ստուգվել: Հիմա էդտեղ ինչու է «Էլարդի» ներկայացուցիչը ասել, ես քննչական կոմիտեի նախագահին հարց տվեցի, երբ որ մենք քննարկում էինք, բա ինչու հենց տեղում հարց չտվեցիք, ինքն ասեց, որ ես ձայն խնդրեցի, բայց էնպես ստացվեց, որ ինձ ձայն չտվեցիք»,- ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ