News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մենք ունենք ՀՀ դատարանի որոշում`Ամուլսարի ճանապարհները բացելու վերաբերյալ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 16-ին, Վանաձորում անցկացվող մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վարչական դատարանը կայացրել է որոշում ճանապարհները բացելու վերաբերյալ: Ամուլսարի խնդրի հետ կապված ես ուզում եմ ձեւակերպեմ իմ եւ Կառավարության ընդհանրական դիրքորոշումը, մենք ասում ենք`այս հարցում մենք պետք է գնանք ճշմարտության հետեւից եւ ճշմարտությունն ինքը մեզ պետք է բերի այս կամ այն որոշման եւ ճշմարտությունների առումով ես շատ կարեւորում եմ, որ հանրությունը մանիպուլյացիաների չտրվի, այդ թվում իմ կողմից շատ հարգված, սիրված իմ ընկերների կողմից, որովհետեւ երբ որ որեւէ քաղաքացի, որեւէ սարք է վերցնում եւ գնում, որեւէ տեղ կանգնում եւ ասում այ հիմա ես ռադիացիան կչափեմ եւ կպարզեմ, որ էստեղ ռադիացիոն այնպիսի ֆոն կա, որ հիմա Հայաստանում կոտորած է սկսվելու, ես դա համարում եմ մանիպուլյացիա: Ես ինչու եմ ասում` ճանապարհները բացեք, որովհետեւ ես համարում եմ` ՀՀ-ում կա Կառավարություն, որը եթե լինի ճանապարհները փակելու փաստացի անհրաժեշտություն, կփակի ճանապարհները,  եթե լինի ճանապարհները բացելու անհրաժեշտություն, կբացի ճանապարհները»,-ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ ինքը չի ընդունում այն տեսակետները, որ ասում են` այսպես է լինելու եւ վերջ. «Եթե որեւէ ակտիվիստ կարող է այդպես ասել, Կառավարությունը չի կարող այդպես ասել,  որովհետեւ Կառավարությունը մի մարմին է, որի գործողությունները պետք է լինեն այնպիսին, որ հենված լինեն օրենքի վրա, բխեն օրինականությունից:

Ճշմարտությունը շատ պարզ է, ես բերում եմ Թեղուտի օրինակը, երբ որ արձակուրդում էի եւ Թեղուտի ամբարտակի պատնեշի շուրջ աղմուկ բարձրացավ, ես արձակուրդից հետո աշխատանքի գնալուս առաջին օրը Կառավարության անդամներ մտել են իմ սենյալ եւ ասել են` հենց էսօր, հենց հիմա, Թեղուտի հանքի շահագործումը պետք է դադարեցնելու որոշում կայացնես, որովհետեւ  էնտեղ կա այսպիսի խնդիր, հենց հիմա էդ պատվարը կքանդվի, հազարավոր զոհեր կլինեն, էս կլինի, էն կլինի: Ես  տեսչական մարմինների ուղարկել եմ ստուգման, որոնք եկել եւ ասել են, որ տեսանելի ապագայում էդ պատվարը չի քանդվի, անտեսանելի ապագայում պետք է անել փորձաքննություն»:

Փաշինյանը նշեց, որ նախկինում բնապահպանները շատ էին քննադատում Թեղուտի շահագործումը, իսկ այսօր չեն խոստովանում, որ սխալվել են:

«Ասում էին`2-3 բալանոց երկրաշարժ տեղի ունեցավ էդ պատվարը քանդվելու էր, ոչ մեկ չէր ասի ներողություն, կասեն պուճուր աղջիկս` Արփին Թեղուտի հանքում բաժնետեր է, ինչ սուտ աես կասեն, մենակ չասեն սխալվել ենք»,- հավելեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ