News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հնարավոր չէ, որ Կառավարությունը հետ կանգնի «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծից եւ այն ԱԺ չուղարկի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 16-ին, Վանաձորում անցկացվող մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր նրանք, ովքեր այս որոշման հետ կապված ուղղակի աղմուկ են բարձրացնում, այդ աղմուկը բարձրացնելու հիմքեր չունեն: Ես ասել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ինտիտուցիոնալ մակարդակով մենք պետք է սկանդինավյան երկրների մակարդակ ունենանք եւ որեւէ մեկը կարող է ասել, որ երբ այդ համակարգը գործում է սկանդինավյան երկրներում, եվրոպական երկրներում, այդ համակարգն ինչի չի փլուզվում եւ հաջորդը ես Կառավարության նիստին էլ ասեցի` ես չեմ կարծում, որ Կոռուպցիայի դեմ կիսապայքար պետք է լինի: Կոռուպցիայի դեմ պետք է լինի լիարժեք պայքար, եւ մյուս կողմից էլ հանրությունը աասում է, բա թալանածը ինչի հետ չեք բերում: Դե ճիշտա ասում, հետ բերում ենք, բայց բավարար տեպմպերով հետ չենք, բերում, որովհետեւ կոռուպցիոն համակարգը, որ ստեղծվել է, ինքը բազմաթիվ սահմանփակումներ է ստեղծել, որ դուք որպես լագրող եւ մենք բոլորս չկարողանանք հասանելիություն ունենանք եւ ամբողջական պատկեր տեսնենք: Ասում են, բա Սաշիկի փողերն ուրա, որի մասին ասում էին, չնայած էս վերջերս  իրադարձություններ են ի հայտ գալիս, որ ես գալիս եմ եզրակացության, որ Սաշիկն այդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա, բա պիտի հետաքննենք, բա ինչ պետքա անենք»,-ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ պետք չէ աղմուկ բարձրացնել, քանի որ այդ օրենքն ընդունվելու է եւ կոռումպացված փողերը մինչեւ վերջին կոպեկը հետ են բերվելու ՀՀ պետական բյուջե եւ ծառայելու են ՀՀբանակին եւ ՀՀ անվտանգությանը:

«Մենք խոստացել ենք, որ մինեչւ 2020 թվականը պաշտպանության բանակի բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրները պետք է լուծենք, ու դա մեծ խնդիր չէ, մոտավորապես 25 միլիարդ դրամի խնդիր է, եւ էն մարդիկ, որոնք դա ժամանակին չեն լուծել, իրենց եղբայրների եւ փեսաների գրպաններն են լցրել, հիմա էլ բանկային գաղտնիքի հետեւում են թաքնվում»,-ասաց նա, շեշտելով, որ դա չի նշանակում, որ բոլորի բանկային գաղտնիքները բացվելու են:

Հիշեցնենք, որ Կառավարությունն վերջի նիստին ընդունել է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի՝ Հայաստանը պետք է ապահովի, որ անհրաժեշտության դեպքում իրավապահ մարմինների համար մատչելի լինեն ֆինանսական տվյալները` կոռուպցիոն հանցագործությունները բացահայտելու ու քննելու նպատակով: Առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել՝ ստանալու բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ