News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Հանրաքվեներ անցկացնելուց առաջ պետք է համոզված լինել, որ հանրությունը մանիպուլյացիաներից պաշտպանված է: Այս մասին, այսօր՝ իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե չի՞ պատրաստվում հանրությանը հուզող երկու հարցերի շուրջ հանրաքվե անցկացնել. Խոսքը Ամուլսարի շահագործման եւ Ստամբուլյան կոնվենցիայի մասին է:

Այս առնչությամբ Փաշինյանն ասաց. «Եթե մեկը պետք է մի պլաստմասե տուփ վերցնի ու ասի՝ ահա, այստեղ ատոմային ռումբ է պայթելու եւ Չեռնոբիլի մակարդակի ճառագայթման ֆոն կա եւ այդ պայմաններում մենք պետք է հանրաքվե անցկացնենք, այն դեպքում, որ դա իրականության հետ ոչ մի առնչություն չունի: Կամ պետք է ասեն՝ վաղն առավոտյան Թեղուտի պատվարը քանդվում է, 4 հազար զոհ է լինելու, ու այդ պայմաններում հանրաքվե պետք է անցկացնենք, մենք արդյունքի չենք հասնի:

Կամ ասեն՝ Ստամբուլյան կոնվենցիան արվում է, որպեսզի գեյերի քարոզչություն արվի, ուրեմն ես նախընտրական քարոզչության ժամանակ ճիշտ ասացի, որ ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչները ԼԳԲՏ ակտիվիստներ են, իսկ ՀՀԿ-ն ԼԳԲՏ ակտիվ կուսակցություն է, որովհետեւ իրենք են ստորագրել այդ Ստամբուլյան կոնվենցիան:

Այսօր, երբ լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում է կոռումպացված ռեժիմի հսկողության տակ, նրանք կարող են անպատասխանատու ամեն ինչ անել: Մյուս կողմից մենք չենք ուզում սադրանքների տրվել ու մամուլի եւ խոսքի ազատությունը սահմանափակել, որովհետեւ ժողովրդավարությունը մեզ համար շատ կարեւոր է»:

Դիտարկմանը, ստացվում է, որ իշխանությունները ընդհանրապես հրաժարվո՞ւմ  են հանրաքվեներ անցկացնելու հեռանկարից, Փաշինյանը բացասական պատասխան տվեց. «Ես հանրաքվեները չեմ բացառում, ես ասում եմ, որ մենք բոլոր հարցերում գնալու ենք ճշմարտության հետեւից եւ ճշմարտությունը բացելու ենք մեր հանրության առաջ»:

Տպել
Ամենաշատ