News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել են բանակցություններն Անկարայում Չանկայայի նախագահական պալատում, որտեղ այսօր կմեկնարկի Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ Սիրիայի հարցով եռակողմ գագաթնաժողովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումն անցկացվում է մամուլի համար փակ ռեժիմով: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Պուտինն ու Էրդողանը կզրուցեն տետ-ա-տետ, ապա անհրաժեշտության դեպքում նրանց կմիանան երկու երկրների պատվիրակության անդամները:

Անկարայում ռուսական պատվիրակությունը ներկայացնում են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ինչպես նաեւ ՌԴ նախագահի՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ