News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Դուք տեսե՞լ եք տենց մարդ, որին աշխատանքից ազատեն, ինքն ասի՝ դա արդարացված է: Այս մասին, այսօր՝ իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատել է երեք ոստիկանի, քանի որ նրանք հանդիպել են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, իսկ դրանից հետո նաեւ ԱԳՆ-ն ժամանակից շուտ դադարեցրել է Անդորրայում պատվավոր հյուպատոս Արա Բաղդասարյանի լիազորությունները՝ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկար հրապարակելուց հետո:

Հարցին, թե ո՞ր օրենքով է կարգավորվում, որ լուսանկարի համար մարդուն ազատում են աշխատանքից, Փաշինյանը պատասխանեց. «Ես տեղեկություն չունեմ, առաջին անգամ եմ լսում, ցավոք, ամբողջ մամուլը կարդալու ժամանակ չեմ ունենում:

Մեկն ասում է՝ նկարի պատճառով են ազատել, մյուսն ասում է՝ սպայի պատիվն է: Չկա նման դեպք, որ մեկին աշխատանքից ազատեն, ասի՝ ճիշտ են արել, որ ազատել են: Բոլորն ազատվելուց հետո դառնում են Հեգել, Կանտ: Բոլորը փիլիսոփա են դառնում աշխատանքից ազատվելուց հետո»:

Տպել