News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Բնապահպանական տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ բերել էր ծիծաղելի փաստաթուղթ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Բնապահպանական տեսչական մարմինը նախկինում արդեն կատարել էր որոշակի ուսումնասիրություններ, դա արդյոք հիմք չէր կարող հանդիսանալ հանքի շահագործման վերաբերյալ ունենալ հստակ որոշում։

«Կա բնապահպանական շարժում, եւ ես այս ձեռքով այդ բնապահպանական շարժման ակտիվ մասնակիցներից մեկին նախորդ տարի նշանակել եմ Բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար։ Եվ իրեն ասել եմ՝ էն ժամանակ ասում էիք իշխանությունը կոռումպացված է, եւ ճիշտ էիք ասում, որ հնարավորություն չկա այդ ճշմարտությունը բացահայտելու։ Հիմա թուղթն էլ է ձեր ձեռքը, գրիչն էլ։ Գնացեք ամբողջ ճշմարտությունը բացահայտեք, բերեք։ Եվ տեսչական մարմնի ղեկավարը գնացել է եւ բերել են մի ծիծաղելի փաստաթուղթ։ Եվ հիմա էլ այդ նույն մարդը նույն համոզվածությամբ անում է պնդումներ, որոնք հաստատելը մտնում էր իր պաշտոնական լիազորությունների մեջ, եւ ինքը ոչ մի սահմանափակում իմ կողմից չի ունեցել եւ գնացել ու չի կարողացել դա անել։ Հասկանում եք, որ ասում եմ ճշմարտության հետեւից գնալ, դա նկատի ունեմ»,- ասաց վարչապետը։

Հարցին՝ քաղաքացին ինչ երաշխիք պետք է ունենա, որ հանքի շահագործումը վտանգներ չի պարունակում, Փաշինյանն ասաց. «Այդ հարցը տալիս էին 2 տարի առաջ, բա ի՞նչ երաշխիք ունենա քաղաքացին, այ որ դու հիմա մարդկանց ասում ես էս կարգով իշխանափոխություն անենք, էլի ճանապարհի կեսից ետ չես դառնալու։ Ի՞նչ երաշխիք, ես տեղեկա՞նք եմ բերել այդ ժամանակ, որ այդ երաշխիքը կարող եմ տալ։ Եթե այս ամեն ինչը երաշխիք չէ մարդկանց համար, էլ ի՞նչը պիտի երաշխիք լինի, երաշխիքը այն է, որ մենք հետեւողականորեն գնալու ենք ճշմարտության հետեւից»։

Նա նշեց, որ ձեռք է բերվելու չափիչ սարքեր եւ Լիդիան ընկերությունն էլ տվել է իր համաձայնությունը. «Իրադարձությունների զարգացման որոշակի պարագայում իրենց տեղադրած սարքերի տեխնիկական հսկողությունը եւ տվյալների ստացումը իրականացնեն Կառավարության քաղաքացիական հասարակության եւ Ջերմուկի բնակիչների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խնդիրը պարզ է ժողովուրդ՝ փոշին ավե՞լ է, թե ոչ»։

Հարցին՝ արդյոք տեսչական մարմինը վերջին շրջանում կատարել է ստուգումներ Լոռու մարզի Ախթալայի տարածաշրջանի պոչամբարում, Փաշինյանն ասաց. «Վերջին մեկ տարին տեսչական մարմնի ղեկավարը եղել է Հայաստանի բնապահպանական ամենակարկառուն ակտիվիստներից մեկը, որը պիտի բացատրի, թե ինչո՞ւ է արել այդ ամենը, որը այսօր նույն բարձրությամբ գոռում է, ասում է՝ Կառավարությունը չի անում, բա ինքը ինչի՞ չէր անում։ Այս բնապահպանական տեսչության պետը նոր է նշանակվել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ