News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո ԱՄՆ-ը դիտարկում է Սաուդյան Արաբիայի հետ հետախուզական տվյալների փոխանակման հնարավորությունը, տեղեկացնում է Reuter-ը՝ հղում կատարելով աղբյուրին։

Աղբյուրը չի հստակեցրել, թե որքանով լայն կարող է լինել հետախուզական տվյալների փոխանակման ավելացումը։ Սակայն Միացյալ Նահանգները ընտրողաբար Եմենում խռովարարների կողմնակիցների կողմից սպառնալիքների վերաբերյալ հետախուզական տվյալներ են տրամադրել Սաուդյան Արաբիային։

Սեպտեմբերի լույս 14-ի գիշերը երկրի արեւելյան Saudi Aramco ընկերությունները գրոհի են ենթարկվել 10 անօդաչու թռչող սարքերի կողմից։ Դրա պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել եմենյան «Անսար Ալլահ» շարժման խռովարար-խուսիտները։ Մասնավորապես, հարձակման է ենթարկվել աշխարհի ամենախոշոր նավթավերամշակող համալիրը՝ Աբկաիկ քաղաքի մոտ, որտեղ ապրում են շատ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ Խուրայսի շրջանում նավթավերամշակման գործարանը, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքավայրը։ Գրոհներից հետո, այդ վայրերում ուժեղ հրդեհներ են բռնկվել։ Ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, որ կրակը մեկուսացվել է։

ԱՄՆ-ը հարձակումների համար մեղադրել է Իրանին։ Թեհրանը համարում է, որ ԱՄՆ-ի հայտարարություններն անհիմն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ