News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Սխալ է իմ կողմից հիմա գնահատական տալը, որովհետեւ նախ շատ քիչ ժամանակ է անցել, հետ հասկանանք ինչ է կատարվել, ինչի մասին է խոսքը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականին:

«Հրաժարականի մասին քիչ առաջ եմ տեղեկացել, ասուլիսից»,-ասաց նա:

Հարցին, թե խոսե՞լ է Վանեցյանի հետ, Ալեն Սիմոնյանը հստակ պատասխան չտվեց՝ նշելով. «Անկեղծ ասած, ճիշտ չեմ համարում հիմա գնահատական տալը»:

Դիտարկմանը, որ Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսում է տարերային որոշումների, հախուռն գործողությունների մասին, ԱԺ փոխնախագահն ասաց. «Այս ամբողջ ընթացքում ես որեւէ խոսակցության կամ բովանդակության տեղյակ չեմ եղել ոչ վարչապետի, ոչ Վանեցյանի կողմից, եւ որեւէ բան հիմա չեմ կարող դրա հետ կապված ասել, նաեւ չեմ ուզում գնահատական տալ, որովհետեւ մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից իմ երկրի ղեկավարն ու իմ քաղաքական առաջնորդը»:

Հարցին, թե Արթուր Վանեցյանը կմնա՞ թիմի անդամ, նա պատասխանեց. «ԱԱԾ տնօրենը ոչ կարող է, ոչ էլ պետք է լինի թիմի անդամ: ԱԱԾ տնօրենը եւ ընդհանրապես ուժայինները պետք է առանձին մարմին լինեն, որեւէ մեկի հետ կապված չլինեն, ինչը պարոն Վանեցյանը հաջողությամբ արել է: Ես կաշկանդվածություն չեմ նկատել: Ես տեսել եմ լավ աշխատանք»:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ չի կարծում, թե այս հրաժարականը կապ ունի վաղը Ռոբերտ Քոչարյանի հարցով դատարանի սպասվող որոշման հետ. «Ամեն ինչի հետ կարող են կապել: Մարդ կլինի, որ կասի՝ ուզում են Ամուլսարից շեղեն: Չեմ կարծում, որ կապ ունի»:

Տպել
Ամենաշատ