News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Իջեւանի քաղաքապետը հրաժարական է ներկայացրել, նշանակվել է քաղաքապետի պաշտոնակատար, որն իմ մանկության ընկերն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց Իջեւանում ես որ կողմ էլ քայլեմ կամ մանկության ընկեր կլինի, կամ դասարանցի, կամ սանիկ, կամ քավոր:

Իջեւանն իմ ծննդավայրն է, ես Իջեւանում ծնվել, մեծացել եմ, այնտեղ ունեմ բազմաթիվ ընկերներ, հարազատներ, բազմաթիվ բարեկամներ, եւ շատ դժվար էր գտնել եւ դժվար է գնել այնպիսի տարբերա, որը ինձ հետ որեւէ ձեւով կապված չլինի»,-ընդգծեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Իջեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց Վարդան Ղալումյանը: Վարչապետի որոշմամբ քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել Հայկ Ղալումյանը, ով Նիկոլ Փաշինյանի քավորն է:

Տպել