News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր՝ սեպտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։

Տիգրան Ավինյանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը հանդիսանում է Հայաստանի վստահելի գործընկերը: Նա ընդգծել է, որ Ջուդիթ Ֆարնուորթն իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների ընդլայնման եւ խորացման գործում զգալի ներդրում է ունեցել: Փոխվարչապետը հաջողություն մաղթեց դեսպանին հետագա գործունեության մեջ: Ջուդիթ Ֆարնուորթը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին՝ հաստատված բեղմնավոր փոխգործակցության համար եւ համոզմունք հայտնել, որ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ էլ ավելի կզարգանա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ