News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ գինու գործարանի հարակից ձորում մի տղայի ուզեցել են թալանել եւ վնասել են...

 

Սեպտեմբերի 9-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ գինու գործարանի հարակից ձորում մի տղայի ուզեցել են թալանել եւ վնասել են:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 10-ին, ժամը 00.12-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ:

Երիտասարդը մեկնած օպերատիվ խմբին հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 23.00-ին, Իսակովի պողոտայում, վիճաբանության ժամանակ, մի երիտասարդ դանակով հարվածել է իրեն:

Նշանակվել է ԴԲՓ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի ինքնությունը: Սեպտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի 17-ամյա բնակիչը եւ Նոր Խարբերդի 19-ամյա բնակիչ, Բեյրութի փողոցի զբոսայգուց ոստիկանության Կենտրոնական բաժին եւ Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողների համատեղ միջոցառումներով բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:

17-ամյա երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Ամենաշատ