News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ես ֆեյսբուքում գրում եմ՝ պատրաստ եմ հարցերի պատասխանել, ասենք, մի օրվա ընթացքում 5 հազար հարց է տրվում քաղաքացիների կողմից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու Կառավարությունում չեն ընդունում ոչ մարտական իրավիճակներում զոհված զինծառայողների մայրերին ու իրավահաջորդներին՝ իրենց պահանջը լսելու համար, նրանք հայտարարում են, որ իրենց որդիների քրեական գործով որեւէ առաջընթաց չկա։

«Ես իրենց խնդրել եմ հետեւյալը, որ ասում են գործերը չեն բացահայտվում, թող իրավապաշտպանները կամ որեւէ մեկն ասի՝ փաստ կա, որ քննությունը թաքցվում է»,- ասաց Փաշինյանը եւ հավելեց, որ ստեղծվել է Հասարակական խումբ, որը զբաղվում է այդ քրեական գործերով։

«էնօրն էլ գրում են քաղաքացիների ընդունելություն ինչի չեք անում։ Ես բազմաթիվ քաղաքացիների հետ շփվում եմ, խմբերի ընդունում եմ եւ այլն։ Եթե ես հիմա հայտարարեմ քաղաքացիների ընդունելություն, ձեր կարծիքով քանի՞ մարդ կհավաքվի։ Ես ֆեյսբուքում գրում եմ պատրաստ եմ հարցերի պատասխանել, ասենք մի օրվա ընթացքում 5 հազար հարց է տրվում քաղաքացիների կողմից»,- ասաց վարչապետը։

Տպել
Ամենաշատ